ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սկսել է սպասարկել թոշակառուներին

09.02.2011 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը պայմանագիր են ստորագրել կենսաթոշակների անկանխիկ վճարման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, փետրվարի 8-ից սկսած կենսաթոշակառուներին հնարավորություն է ընձեռվում ստանալ իրենց կենսաթոշակները ինչպես ընթացիկ հաշիվների, այնպես էլ վճարային քարտերի միջոցով:

Կենսաթոշակառուների բանկային հաշիվները բացվում եւ սպասարկվում են անվճար ինչպես բանկի կենտրոնական գրասենյակում, այնպես էլ ցանկացած մասնաճյուղում:

Դիտում՝ 8364

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW