Երեւան/Մեդիամաքս/. «Պրոմեթեյ բանկն» իր կանոնադրական կապիտալը կավելացնի 50%-ով (3.6 մլրդ դրամով)` հասցնելով այն 10.8 մլրդ դրամի: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, այդպիսի որոշում է կայացվել փետրվարի 3-ին` «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովում, որի ընթացքում հաստատվել է բանկի փոփոխված կանոնադրությունը: Բանկի նոր` երրորդ մասնակիցը կդառնա ՌԴ ռեզիդենտ «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ն` 33.33% մասնաբաժնով: Փոփոխությունների համաձայն, «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ մասնակիցներն են` «ԶՆԳՍ Պրոմեթեյ» ԲԲԸ (61.5%), ՌԴ ռեզիդենտ «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ (33.33%) եւ ՌԴ քաղաքացի գործարար Վազգեն Սիմոնի Գեւորգյան (5.17%): Tweet Դիտում՝ 8295