«Պրոմեթեյ բանկն» անվճար կտրամադրի Maestro կենսաթոշակային քարտեր

27.01.2011 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Պրոմեթեյ բանկը» եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագիր են կնքել կենսաթոշակների անկանխիկ վճարման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Պրոմեթեյ բանկի» մամուլի ծառայությունում, կենսաթոշակառուների համար բանկում կբացվեն քարտային հաշիվներ եւ կտրամադրվեն Maestro պլաստիկ քարտեր: Թոշակառուների բանկային հաշիվների բացումը եւ սպասարկումը, ինչպես նաեւ քարտերի թողարկումն ու տրամադրումը բանկը կկատարի անվճար:

Քարտային հաշվի մնացորդի դիմաց բանկի կողմից կվճարվի տոկոսագումար` տարեկան 2% տոկոսադրույքով:

Դիտում՝ 8748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW