2010թ. III եռամսյակում ՀՀ դրամական փոխանցումների ծավալն ավելացել է 20 մլրդ դրամով

29.11.2010 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Առեւտրային բանկերի միջոցով դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը 2010թ. երրորդ եռամսյակում կազմել է 132 մլրդ դրամ (546 495 փոխանցում):

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների միջազգային համակարգերով կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 20 մլրդ դրամ: Մեկ փոխանցման միջին ծավալը երրորդ եռամսյակում կազմել է 242 հազ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 11 հազ. դրամով:

Դիտում՝ 14782

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW