Բանկերը մինչ օրս չեն դարձել Հայաստանի զարգացման լոկոմոտիվը, կարծում է ԿԲ նախկին ղեկավարը

22.11.2010 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Բանկերի դերը ՀՀ տնտեսության մեջ էական չէ, եւ նրանք մինչ օրս չեն դարձել երկրի զարգացման լոկոմոտիվը, այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Բագրատ Ասատրյանն ասել է, որ ՀՀ բանկերի վարկային պորտֆելի հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ ներկայումս չի գերազանցում 20-25%-ը: 

«Ստեղծված իրավիճակում մեղավոր են Հայաստանի համակարգային խնդիրները, հատկապես ստվերային տնտեսության մեծ ծավալները: Հայաստանում ձեւավորված տնտեսության կրիմինալ-օլիգարխիական համակարգն ինքնաբավ է, այն ունի սեփական ստվերային ֆինանսական հոսքեր եւ թափանցիկ ֆինանսական համակարգի կարիք չունի»,- ասել է Բագրատ Ասատրյանը: 

Խոսելով վարկային կազմակերպությունների կապիտալի նվազագույն շեմի ակնկալվող բարձրացման մասին` ԿԲ նախկին ղեկավարը կարծիք է հայտնել, որ դա կխանգարի փոքր վարկային կազմակերպությունների զարգացմանը, որոնք գործում են երկրի հեռավոր եւ բանկերի համար քիչ հետաքրքիր բնակավայրերում: 

Բագրատ Ասատրյանն ասել է, որ վարկային կազմակերպությունների կապիտալի նվազագույն շեմի բարձրացման պահանջի փոխարեն պետք է խստացնել կապիտալի համարժեքության նորմատիվը, «ինչը շատ ավելի տրամաբանական կլիներ»: 
Դիտում՝ 13422
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW