«Ռեսո»-ի գործակալական ցանցում ընդգրկվել են 3 բանկեր, «Հայփոստը» եւ «Ֆլեշը»

15.11.2010 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ռեսո» ապահովագրական ընկերության գործակալական ցանցում ընդգրկվել են 3 բանկեր, «Հայփոստ» ՓԲԸ-ն եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Ռեսո»-ի մարկեթինգի բաժնում, «Յունիբանկը», «Կոնվերս Բանկը» եւ «Արցախբանկը» կտրամադրեն միջնորդային ծառայություններ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ գծով, ինչպես նաեւ ոչ կյանքի ապահովագրության բոլոր տեսակներով:

«Հայփոստ» ՓԲԸ-ն եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ն հանդես են գալիս «Ռեսո»-ի գործակալները բացառապես ԱՊՊԱ մասով:

Դիտում՝ 16533

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW