«Բեյզ մետալսը» շարունակում է մնալ ԼՂՀ խոշորագույն հարկատուն

20.10.2010 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Բեյզ մետալս» ընկերությունը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ խոշորագույն հարկատուն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ Պետական հարկային ծառայությունում, տարեսկզբից ընկերությունը վճարել է 2 մլրդ 476 մլն 369,6 հազար դրամի հարկ:

«Բեյզ մետալսի» վճարումները սոցիալական ապահովագրության մասով կազմել են 355 մլն 928,7 հազար դրամ:

Հարկային վճարումների մակարդակով երկրորդ եւ երրորդ տեղերում են «Ղարաբաղ Տելեկոմը» եւ «Արցախբանկը», որոնցից ստացված մուտքերը կազմել են, համապատասխանաբար, 1 մլրդ 203,4 հազ. եւ 411 մլն 964,5 հազ. դրամ:

Դիտում՝ 13412
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW