«Ինեկոբանկը» ակցիա է անցկացնում ՓՄՁ ներկայացուցիչների համար
18.10.2010 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Ինեկոբանկը» հայտարարել է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար ակցիայի անցկացման մասին, որը կշարունակվի մինչեւ 2011թ. հունվարի 1-ը:
Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, ակցիայի շրջանակներում վարկառուները հնարավորություն կունենան վարկ ձեւակերպել ԱՄՆ դոլարով` տարեկան 9.5%-12% (3-6 ամիս մարման ժամկետով) եւ 10.5%-12% տոկոսադրույքով (7-12 ամիս մարման ժամկետով):
Եվրոյով տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կկազմի 8.5%-11% (3-6 մարման ժամկետով) եւ 9%-11% (7-12 ամիս մարման ժամկետով):
Վարկի նվազագույն ծավալը կազմում է 100 հազ. դոլար, կամ 80 հազ. եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: