Կառավարությունը կտնտեսի ԱՄՀ վարկի սպասարկման պայմանների պարզեցումից

14.10.2010 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ տրամադրած վարկի սպասարկման պայմանների պարզեցման մասին ֆինանսների նախարարության առաջարկին:

Ինչպես նիստում հայտնել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, վարկի ընդհանուր ծավալը կազմում է 202,4 մլն SDR, որից 2009թ. Հայաստանը ստացել է 127,6 մլն:

Առաջին տրանշը Հայաստանը ստացել է Standby պայմաններով: Տիգրան Դավթյանը նշել է, որ ԱՄՀ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարկի 74,8 մլն ծավալի երկրորդ տրանշի սպասարկման պայմանների փոփոխման մասին:

Առաջարկվում է վարկի մարման ժամկետը ներկայիս 5-ից երկարացնել մինչեւ 10 տարի 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով, զրո տոկոս տոկոսադրույքով: Ֆինանսների նախարարն ասել է, որ տնտեսումը վարկի սպասարկման պայմանների պարզեցումից կկազմի $ 10-15 մլն:

Դիտում՝ 12011
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW