ՎԶԵԲ-ը «Անելիք Բանկին» տրամադրել է $6 մլն ծավալի վարկ ՓՄՁ վարկավորման նպատակով
01.10.2010 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ «Անելիք Բանկին» տրամադրել է $6 մլն ծավալի վարկ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում համապատասխան համաձայնագիր են ստորագրել ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը եւ «Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:
Ինչպես տեղեկացրել է Սամվել Ճզմաչյանը, վարկը տրամադրվում է 5 տարի մարման ժամկետով, ՎԶԵԲ-ի վարկային միջոցների հաշվին «Անելիք Բանկը» հոկտեմբերի 2-ից կֆինանսավորի տնտեսության տարբեր հատվածներում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունները:
«ՎԶԵԲ-ի ծրագրով հատկացվող մեկ վարկի առավելագույն ծավալը կարող է կազմել $500 հազ., իսկ մարման ժամկետը` մինչեւ 5 տարի»,- ասել է Սամվել Ճզմաչյանը` նշելով, որ վարկային տոկոսադրույքները, կախված կոնկրետ դեպքից, կկազմեն տարեկան 12%-ից մինչեւ 17%:
Վալերիու Ռազլոգի խոսքերով, Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումների ընդհանուր ծավալը ընթացիկ տարում կկազմի շուրջ €60 մլն, որի գրեթե կեսը կուղղվի ՓՄՁ ֆինանսավորմանը բանկային համակարգի միջոցով: «Ներկայումս արդեն տեղաբաշխվել է ՓՄՁ համար նախատեսված ֆինանսական միջոցների շուրջ €20 մլն-ը»,- նշել է Վալերիու Ռազլոգը` հավելելով, որ մինչեւ տարեվերջ ակնկալվում է մնացած €10 մլն-ի տեղաբաշխման վերաբերյալ նոր համաձայնագրերի ստորագրում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: