Կառավարությունը սկսում է 2011թ. պետբյուջեի քննարկումը

03.09.2010 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Սեպտեմբերի 6-ից ՀՀ կառավարությունը կսկսի քննարկել 2011թ. պետական բյուջեի նախագծի տեքստային մասը:

Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2011թ. պետբյուջեի հիմքում ընկած է կառավարության ծախսերի միջնաժամկետ ծրագիրը:

Տիգրան Դավթյանը բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին խնդրել է մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկներ նախագծի տեքստային մասի վերաբերյալ:

Իսկ այսօր ՀՀ կառավարությունը որոշել է Համաշխարհային Բանկի «Հայաստանում սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման $7 մլն ծավալի վարկային միջոցները ներառել 2010թ. պետական բյուջեում:

Ինչպես հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ ղեկավարությանը բարձրացնել բնակչության սոցիալապես անապահով եւ խոցելի շերտերի կենսամակարդակը աշխատուժ պահանջող ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնման միջոցով:

 

Դիտում՝ 11220

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW