ԿԲ-ն ուժը կորցրած ճանաչեց «Լոնդոն-Երեւան» ապահովագրական ընկերության լիցենզիան

31.08.2010 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհուրդն այսօրվա նիստում «Լոնդոն-Երեւան» ՍՊԸ-ին լուծարման թույլտվություն է տվել եւ ապահովագրական ընկերության լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչել: 

«Լոնդոն-Երեւան»-ի պորտֆելը 2009թ. վերջում - 2010թ. սկզբում գնել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը: Այդ տեղեկատվությունը հաստատեցին վերջինիս մամուլի ծառայությունում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, խորհուրդն այսօրվա նիստում հաստատել է «ֆինանսական կազմակերպությունների եւ հաշվետու թողարկողների կողմից աուդիտորական կազմակերպության ընտրության չափանիշները»:


 

Դիտում՝ 14978

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW