«Նորվիկի» ռազմավարության հիմնական ուղղությունը բիզնես-վարկավորումն է

02.07.2010 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը կշարունակի տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Նորվիկ»-ի մամուլի ծառայությունում, հուլիսի 4-ին լրանում է կազմակերպության գործունեության 4 տարին: «Նորվիկ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տերյանի խոսքերով, ««Նորվիկին» հաջողվել է ապացուցել իր կայունությունը համաշխարհային տնտեսության տատանումների նկատմամբ` շնորհիվ գրագետ մշակված ռազմավարության»:

Ներկայումս «Նորվիկի» ռազմավարության հիմնական ուղղությունը բիզնես-վարկավորումն է, որի ծավալներն աստիճանաբար ավելանում են: Կազմակերպությունում նշել են, որ բիզնես-վարկավորման ոլորտում «Նորվիկը» կարող է առաջարկել ամենամրցունակ պայմանները Հայաստանում ձեռնարկատիրության աջակցության եւ տնտեսության զարգացման համար:

Դիտում՝ 14268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW