ՄՖԿ-ն «Հայէկոնոմբանկում» առեւտրի ֆինանսավորման թեմայով սեմինար է անցկացրել

16.06.2010 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ ներկայացուցիչները «Հայէկոնոմբանկի» աշխատակիցների ու հաճախորդների համար անց են կացրել առեւտրի ֆինանսավորման թեմայով սեմինար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Հայէկոնոմբանկի» մամուլի ծառայությունում, ՄՖԿ-ի ներկայացուցիչները սեմինար են անցկացրել բանկի մասնավորապես այն հաճախորդների համար, ովքեր ներկրման եւ արտահանման ընթացքում պարբերաբար օգտվում են կամ ցանկություն են հայտնում օգտվել միջազգային առեւտրում կիրառվող գործիքներից:

Սեմինարն անց են կացրել Trade Wiz International կազմակերպության մասնագետներն ու ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Մարկ Ռոզանսկին:

Դիտում՝ 14518

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW