Telcell-ը միացրել է 7 նոր օպերատորներ եւ ակտիվանում է մարզերում

24.05.2010 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է ծառայությունների թվի ավելացման մասին, որոնց դիմաց կարելի է վճարել ընկերության տերմինալային ցանցի միջոցով:

Telcell-ը միացրել է 7 նոր օպերատորներ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ /Շիրակի մարզ/, «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (իրավաբանական անձանց հաշիվների վճարում), «Ինտերլոտո» ՍՊԸ, «ՎԵԲ» ՍՊԸ, «Բու Էյ էմ» ՍՊԸ:
 
«Մեր ընկերությունը ձգտում է ուժեղացնել էքսպանսիան դեպի ՀՀ մարզեր, եւ պատահական չէ, որ միացված օպերատորներից երեքը մարզեից են»,- Մեդիամաքս-ին ասել է «Թել-Սել» ՓԲԸ մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը:

Նա նշել է, որ ընկերության նոր գործընկերները ներկայացնում են 2 խոշոր մարզեր, որոնցում ապրում է ՀՀ բնակչության քառորդից ավելին:

«Այսպիսով, Գյումրին դարձել է ՀՀ երկրորդ քաղաքը, որի բնակիչները կարող են կոմունալ ծառայությունների ողջ փաթեթը վճարել մեր վճարային տերմինալների միջոցով: Ամեն ամիս մենք բարձրացնում ենք մարզերում զարգացման տեմպն ու ներկայությունը ինչպես վճարումների ընդունման կետերի քանակով, այնպես էլ դրանց ծավալով: Այսօր Telcell վճարային համակարգը վճարումներ է ընդունում կապի, հեռահաղորդակցային եւ բնակարանային-կոմունալ ծառայությունների 47 օպերատորների օգտին, իսկ հաճախորդների կողմից կատարվող գործարքների միջին օրական քանակը հատել է 10 000-ի սահմանը»,- ասել է Սերգեյ Ուսնունցը:

Դիտում՝ 12589
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW