ԱԺ-ն ընդունել է պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքը

18.05.2010 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Ազգային Ժողովն այսօր երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, օրենքի համաձայն, պարտադիր ապահովագրության համակարգը Հայաստանում կներդրվի 2011թ. հունվարի 1-ից. մինչեւ այդ ժամկետը ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են ապահովագրել իրենց ավտոմեքենաները:

Ապահովագրական պոլիսները կսկսեն գործել հաջորդ տարվա հունվարի 1-ից:

Պարտադիր ավտոապահովագրության գործընթացը կարգավորելու է ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունների բյուրոն: Բյուրոն կստեղծվի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Դիտում՝ 12876

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW