ԱՆՀ-ը համագործակցում է «Արցախբանկի», «Հայբիզնեսբանկի» եւ «Ամերիաբանկի» հետ
18.05.2010 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հիփոթեքային վարկավորման զարգացման ծրագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամը /ԱՆՀ/ համագործակցում է «Արցախբանկի», «Հայբիզնեսբանկի» եւ «Ամերիաբանկի» հետ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԱՆՀ-ում, 2008-2009թթ. բնակարանային պայմանների բարելավման նպատակով հիմնադրամ է դիմել 939 քաղաքացի, որից 752-ը` Ստեփանակերտից եւ 187-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններից:
Դիմողների 31%-ի նպատակն եղել է բնակարանի ձեռք բերումը, 13%-ինը` տան շինարարությունը, 56%-ինը` բնակարանի վերանորոգումը: Նշված ժամանակահատվածում բավարարվել է 2334.4 մլն դրամի 419 հայտ:
Հիմնադրամում նշել են, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի լույսի ներքո 2009 թվականին հիփոթեքային վարկավորման ծավալները կտրուկ կրճատվել են:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: