Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկի» վարկային պորտֆելում մարտի 31-ի դրությամբ դասակարգված վարկերը կազմել են 0.26%: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, «Ամերիաբանկի» վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.26 %-ը, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում է 5.6%, իսկ «Կասկադ Բանկի» հետ միավորված հաշվեկշռով այդ ցուցանիշը կազմում է 0.76%:«Ամերիաբանկի» վարկային պորտֆելի 87%-ը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերն ու փոխատվությունները: Տարվա սկզբի համեմատությամբ «Ամերիաբանկի» վարկային պորտֆելն ավելացել է 14%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 87%: Tweet Դիտում՝ 17259