«Կասկադ Ինշուրանսը» հաճախորդների համար կազմակերպել է «Երախտագիտության երեկո»

14.05.2010 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդների համար կազմակերպել է «Երախտագիտության երեկո»:

«Մեր հաջողության գրավականը հաճախորդների երկարատեւ եւ լոյալ համագործակցությունն է»,- ասել է «Կասկադ Ինշուրանսի» տնօրեն Գառնիկ Տոնոյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Երախտագիտության երեկոն» կազմակերպվել է մայիսի 13-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, որի ընթացքում ընկերության հաճախորդները ծանոթացել են թանգարանային նմուշների եւ ներկա են գտնվել «Երեւան» լարային քառյակի եւ «Չիկոն եւ ընկերները» ջազ-բենդի համերգին:

Միջոցառման մասին ֆոտոռեպորտաժը հասանելի է http://www.bravo.am/news/yeraxtagitutyan-yerek հասցեով:

Դիտում՝ 13072

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW