Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում Unistream համակարգով կատարված դրամական փոխանցումների աճը 2010թ. առաջին եռամսյակում կազմել է 6,7 %: Հունվար-մարտ ամիսներին գործարքների քանակը կազմել է 136 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 127 հազարի փոխարեն, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են Unistream-ում: Հայաստանում համակարգի շրջանառությունն առաջին եռամսյակում կազմել է $91,2 մլն: «Մենք կարողացել ենք սակագները կազմել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնենք գումարների փոխանցման ծախսերը: Հենց սակագների առավելագույն մատչելիության եւ բարձր որակի ու հետաքրքիր գործիքների համադրության տեսանկյունից է համակարգի ղեկավարությունը տեսնում մեր զարգացման հիմնական առաջնահերթությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանուր առմամբ ԱՊՀ-ում»,- ասել է Unistream-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը: 2009թ. Հայաստանում համակարգի ընդհանուր շրջանառությունը կազմել է $549 մլն, իսկ փոխանցումների քանակը` 711 հազար: Tweet Դիտում՝ 9790