Միջբանկային վարկերի բորսայական նոր հարթակն արդարացնում է սպասելիքները

04.05.2010 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Բորսայական նոր հարթակում միջբանկային մեկօրյա (օվերնայթ) վարկերի ծավալը ապրիլին կազմել է 16.24 մլրդ դրամ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մամուլի ծառայությունում, ապրիլի 2-ին գործարկված բորսային նոր հարթակն «արդարացնում է սպասելիքները»:

«Ապրիլին կայացած առեւտրային 21 նստաշրջանի ընթացքում կնքվել է ընդհանուր թվով 96 գործարք: Գործարքների օրական միջին ծավալը կազմել է 770 մլն դրամ: Վարկային ռեսուրսները տրամադրվել են տարեկան միջին կշռված 10.43% տոկոսադրույքով»,- նշեն են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում:

ՀՀ բորսայական նոր հարթակում տրամադրվում եւ ստացվում են մեկօրյա դրամային վարկեր: Ներկայումս բորսայի միջբանկային վարկային հարթակում մասնակցի կարգավիճակ ունի հայաստանյան 21 բանկ:

Դիտում՝ 14341
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW