Երեւան/Մեդիամաքս/. «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն ՀՀ տարբեր մարզերի 7 ֆերմերների հետ կնքել է լիզինգային պայմանագրեր` նրանց լիզինգով YTO International չինական ընկերության տրակտորներ հատկացնելու վերաբերյալ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի մարքեթինգի բաժնում, որը հանդես է գալիս որպես «Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ-Հայաստան»-ի վարկատու-կազմակերպություններից մեկը, լիզինգային պայմանագրեր են ստորագրվել Արարատի մարզի Դիմիտրով գյուղում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի կողմից կազմակերպված չինական տրակտորների ցուցահանդեսի ընթացքում:Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ով եւս ներկա էր պայմանագրերի ստորագրման արարողությանը, կարեւորել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի` որպես «ՀՄՀ-Հայաստանի» վարկային մասնակցի դերը` նշելով, որ կազմակերպությունը կարեւոր դեր ունի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում ինչպես սեփական, այնպես էլ հիմնադրամի ռեսուրսներով:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի եւ YTO International ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: YTO International ընկերության գլխավոր տնօրեն Հայհաո Սոնգը նշել է, որ առաջիկա ամիսներին կլուծվի նաեւ պահեստամասերի եւ տրակտորների սպասարկման խնդիրը: Tweet Դիտում՝ 21891