ՀՀ ԿԲ ղեկավարը կքննարկի Միջպետբանկի ներդրումային գործիքների ընդլայնման հեռանկարները
22.04.2010 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, նիստին կքննարկվեն Միջպետական բանկի խորհրդի նախագահի ընտրության, 2009թ. բանկի գործունեության, շահույթի բաշխման, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցերը:
Հանդիպմանը կքննարկվեն նաեւ Միջպետական բանկի ներդրումային գործիքների ընդլայնման հեռանկարները, բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման հարցերը:
Միջպետական բանկը հիմնադրվել է 1994 թվականին ԱՊՀ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: