Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր դուրս է գրվելու «Նաիրի» բժշկական կենտրոնից: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բուժկենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սիրանուշ Մարտիրոսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ կառավարության ղեկավարը դիմել էր իրենց ապրիլի 2-ին ժամը 12:30-ին՝ արյան ճնշման տատանման գանգատով: Սիրանուշ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վարչապետը գտնվում է հիվանդանոցում մոտ մեկ օր եւ անցել է մանրակրկիտ հետազոտություն, «որի արդյունքում որեւէ լուրջ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել»: «Ներկա պահին Տիգրան Սարգսյանն իրեն լավ է զգում եւ պատրաստվում է դուրս գրվել մեկ ժամվա ընթացքում: Վարչապետին չի տրվել ռեժիմի որեւէ բժշկական սահմանափակում, արյան ճնշման տատանումներ կարող են լինել ցանկացած առողջ մարդու մոտ», - այսօր ժամը 12:00-ին ասել է Սիրանուշ Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 13867