Երեւան /Մեդիամաքս/. «Վալլետտա» ՍՊԸ պարտատոմսերի երրորդ թողարկումը Cbond ազատ բորսայական շուկայից տեղափոխվել է Bbond ցուցակ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մամուլի ծառայությունում, առեւտրին թույլատրված կարգավիճակից դեպի ցուցակված կարգավիճակ փոփոխությունը կատարվել է թողարկողի համապատասխան դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից Bbond ցուցակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 500 մլն դրամ, անվանական արժեքը` 50 հազ. դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը` տարեկան 11%, շրջանառության ժամկետը` 3 տարի: Մարման ժամկետը 2011թ. սեպտեմբերի 2-ն է: Արժեկտրոնների վճարումը կատարվում է կիսամյակը մեկ անգամ: ՙՎալլետտա՚ ՍՊԸ պարտատոմսերը (VALTB2 եւ VALTB3) 2009թ. օգոստոսից Bbond ցուցակից տեղափոխվել են Cbond ազատ հարթակ: Ընկերությունը դա բացատրել է ֆինանսական ծախսերը կրճատելու ձգտմամբ: Tweet Դիտում՝ 11411