ԿԲ-ն վերավարկանշել է հինգ ընկերությունների

26.02.2010 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ իջեցրել է կաթնամթերք արտադրող «Թամարա», սուրճ եւ ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող «Ֆեռո», ինչպես նաեւ ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող «Կարկոմավտո» եւ «Մուրան» ընկերությունների վարկանիշերը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունում, «Թամարա» ՍՊԸ վարկանիշը «Գ»-ից իջել է «Գ-» , «Ֆեռո» ՍՊԸ վարկանիշը` «Գ –»-ից «Դ +», «Կարկոմավտո» ՍՊԸ վարկանիշը` «Բ –»-ից «Գ +», իսկ «Մուրան» ՍՊԸ վարկանիշը` «Գ +»-ից «Գ»:

ԿԲ-ն վերավարկանշել է նաեւ կաթնամթերք արտադրող մեկ այլ` «Աշտարակ կաթ» ընկերության վարկանիշը («Բ+»):

Դիտում՝ 11316
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW