“Ամերիաբանկում” կանխատեսում են դրամի սահուն արժեզրկում

26.02.2010 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Եթե արտաքին գործոնները չեզոք կամ դրական ազդեցություն ունենան հայաստանյան տնտեսության վրա, ապա վերջինիս աճը 2010թ. կարող է զգալիորեն գերազանցել կանխատեսվող 2.4% մակարդակը, այսօր Երեւանում ասել է “Ամերիաբանկի” զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ սղաճային ճնշումները կշարունակվեն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, սակայն կթուլանան երկրորդ կիսամյակում` պայմանավորված համաշխարհային տնտեսության զարգացումներով:

Ջրբաշյանը կարծիք է հայտնել, որ 2010թ. ընթացքում հայկական արժույթը սահուն կարժեզրկվի, ինչը, մասնավորապես, կապված է երկրի բացասական առեւտրային հաշվեկշռի կետ:

Դիտում՝ 7235

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW