Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխատավարձային նախագծերի շրջանակներում եւ ընդլայնում է բանկոմատների ցանցը:Բանկի մամլո ծառայությունում այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հիշեցրել են, որ 2008թ. սկզբին “Ամերիաբանկն” ուներ ընդամենը 2 բանկոմատ, ապա այսօր բանկոմատների թիվը կազմում է 35, որոնցից 26-ը գտնվում է Երևանում, 2-ը` ԼՂՀ-ում, 7-ը` ՀՀ մարզերում: Փետրվարին շահագործման հանձնվեց բանկոմատ Դիլիջանում, որտեղ գրանցվել է բանկի նոր մասնաճյուղը: “Ամերիաբանկի” բանկոմատներով կատարված գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ 2009թ.-ին աճել է 3.1 անգամ` 2008թ. համեմատությամբ: Ընդ որում, “Ամերիաբանկի” քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 2.6 անգամ, ՀՀ այլ բանկերի բանկոմատների քարտերով գործարքների ծավալը` 3.8 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերով գործարքների ծավալը` 10 անգամ:“Ամերիաբանկի” բանկոմատներով կատարված գործարքների քանակը 2009թ. աճել է է 3.4 անգամ` 2008թ.-ի համեմատությամբ: Նշված աճը “Ամերիաբանկի” քարտերի գծով կազմել է 2.9 անգամ, ՀՀ այլ բանկերի քարտերի գծով` 3.5 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերի գծով` 11 անգամ: Բանկի կողմից 2009թ. թողարկված պլաստիկ քարտերի քանակը 2008թ. համեմատությամբ աճել է 67%-ով:Բանկը նախատեսում է 2010թ. ոչ միայն ավելացնել բանկոմատների թվաքանակը, այլեւ ընդլայնել բանկոմատների աշխարհագրությունը: Tweet Դիտում՝ 14209