“Յունիբանկը” հայտարարել է նոր ավանդատեսակների մասին

01.02.2010 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկն” այսօր հայտարարել է նոր ավանդատեսակների մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, “Կապիտալ +” ավանդը թույլ է տալիս տոկոսագումարը կապիտալիզացնել մայր գումարին: Ավանդն ընդունվում է 31-ից 365 օր ժամկետով` դրամով, դոլարով, եվրոյով կամ ռուբլով: Ավանդի տարեկան առավելագույն տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 8,5%, ԱՄՆ դոլարի դեպքում` 7,5%, իսկ եվրոյի եւ ռուսական ռուբլու դեպքում` 6,5%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 հազար դրամ, 100 դոլար/եվրո կամ 3 հազար ռուբլի: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով:

“Բազմարժութային” ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով` տարեկան 9% (դրամով), 8% (դոլարով) կամ 7% (եվրոյով կամ ռուբլով) տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 300 դոլար, 200 եվրո կամ 10 հազար ռուբլի: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով:

“Յունիբանկի” ավանդների ծավալը 2009թ. գերազանցել է 85,6 մլրդ դրամը` 2008թ. համեմատ ավելանալով 80%-ով: Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը:

Դիտում՝ 11863
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW