ՀՀ կառավարությունը հավանել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վարկային ծրագիրը

14.01.2010 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը այսօր հավանության է արժանացրել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության 2010-2017թթ. վարկային ծրագիրը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի ընդհանուր արժեքը $500 մլն է:

Նախարարի խոսքերով, վարկի $60 մլն ծավալի առաջին մասնաբաժինը կհատկացվի 2010թ. սկզբին: Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ առաջին փուլում կավարտվի Երեւան-Գյումրի, Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արարատ մայրուղիների շինարարությունը:

Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ ծրագրի համաձայն, երկրորդ փուլում կիրականացվի Սիսիան-Կապան ճանապարհի շինարարությունը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, 2010 թվականին նախատեսվում է իրականացնել 250 կմ ճանապարհի $120 մլն ընդհանուր ծավալի շինարարություն:

Դիտում՝ 14219

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW