2010թ. հիմնական շեշտը պետք է դրվի տնտեսական ցուցանիշների բարելավման վրա, ասել է վարչապետը
14.01.2010 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ 2010 թվականին հիմնական շեշտը պետք է դրվի տնտեսական ցուցանիշների բարելավման վրա:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր կառավարության այս տարվա առաջին նիստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ ամփոփելով 2009թ. արդյունքները` կառավարությունը պետք է առողջ գնահատի կուտակված ներուժը եւ նախանշի այն միջոցառումները, որոնք կհանգեցնեն տնտեսական ցուցանիշների բարելավմանը:
ՀՀ կառավարության ղեկավարը նախարարներին հանձնարարել է հասարակությանը ներկայացնել բարեփոխումների նվազագույնը երեք ծրագիր, որոնք կապահովեն 2010թ. բեկումնային փոփոխությունները:
Նրա խոսքերով, տարվա վերջում բոլոր նախարարները պետք է ի վիճակի լինեն հայտարարել զգալի առաջընթացի մասին իրենց ղեկավարած ոլորտներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: