Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն ունի բավարար ֆինանսական ռեսուրսներ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար, այսօր Երեւանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կառավարության ղեկավարն Ազգային Ժողովում ասել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրից 24 մլրդ դրամ, իսկ Եվրոպական Միությունից` 100 մլն եվրո ներգրավելու մասին: Այդ միջոցները թույլ կտան 2010թ. պետբյուջեն դարձնել ավելի համադրելի 2009թ. պետբյուջեի հետ, ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ ճգնաժամը բացահայտել է ՀՀ տնտեսության խոցելի կետերը: Մասնավորապես, նա նշել է տնտեսության դիվերսիֆիկացման ցածր մակարդակը: Վարչապետը խոսել է տնտեսական բարեփոխումների տեմպի արագացման անհրաժեշտության մասին` խոստովանելով, որ վերջին ժամանակներս այն դանդաղել է: Tweet Դիտում՝ 12291