“Յունիբանկի” ժամկետային ավանդների ծավալը կրկնապատկվել է

17.11.2009 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հոկտեմբերի վերջի դրությամբ “Յունիբանկի” ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 76 մլրդ 264 մլն դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե երկու անգամ:

Բանկի մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 50 մլրդ դրամ: Այդպիսով, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով “Յունիբանկ”-ը ՀՀ բանկային համակարգում շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը:

Այս տարի “Յունիբանկը” զգալի աճ է արձանագրել նաեւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալում: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ բանկի իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալը աճել է 5,4 անգամ եւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 26 մլրդ 673 մլն դրամ:

Դիտում՝ 11166

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW