Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” գործարկել է online Ameriabank ինտերնետային բանկային ծառայությունը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Ամերիաբանկում”, ծառայությունը բանկի հաճախորդներին թույլ է տալիս օգտվել հիմնական բանկային ծառայություններից աշխարհի ցանկացած կետում եւ օրվա ցանկացած ժամին: Ինտերնետային բանկային ծառայության համակարգի անվտանգության ապահովման նպատակով “Ամերիաբանկն” ընտրել է արտասահմանյան բանկերում առավելագույն բարձր մակարդակի անվտանգություն ապահովող միջոցներ: Փոխանցվող բոլոր տվյալները գաղտնագրվում են SSL պրոտոկոլի միջոցով: Գործարքների ստորագրման եւ հաճախորդների նույնականացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքավորումները: Համակարգն իրավաբանական անձանց համար ապահովում է մեկ հաճախորդի համար մի քանի օգտագործողների տրամադրման եւ իրավասությունների տարանջատման հնարավորություն, թույլ է տալիս ստեղծել փաստաթղթեր եւ ձեւանմուշներ, ինչպես նաեւ աշխատել հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: Tweet Դիտում՝ 14599