ՀՀ բանկերի վարկային պորտֆելը մայիսին կրճատվել է 11 մլրդ 286 մլն դրամով
23.07.2009 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ առեւտրային բանկերի վարկային պորտֆելը 2009թ. մայիսի վերջի դրությամբ կազմել է 634 մլրդ 533 մլն դրամ`ապրիլի համեմատ կրճատվելով 11 մլրդ 286 մլն դրամով:
Այս տարվա մարտի համեմատ ՀՀ բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է 20 մլրդ 578 մլն դրամով:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, բանկերի կողմից արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը մայիսի վերջի դրությամբ կազմել է 345 մլրդ 347 մլն դրամ, արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը` 319 մլրդ 186 մլն դրամ:
2009թ. մայիսի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը կազմել է 60 մլրդ 130 մլն դրամ` ապրիլի համեմատ կրճատվելով 1 մլրդ 185 մլն դրամով:
ՀՀ բանկային համակարգի հաճախորդների թիվն այս տարվա ապրիլի վերջին կազմել է 1 046 688` մարտի համեմատ աճելով 5 572-ով:
Այս տարվա մայիսին ՀՀ բանկային համակարգի ծախսերը գերազանցել են եկամուտները 7 մլրդ 455.8 դրամով` կազմելով 854 մլրդ 486.7 դրամ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: