«Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն մտածել արձակուրդի մասին»,- ասել է վարչապետը

18.06.2009 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր «անընդունելի» է անվանել համաշխարհային ճգնաժամի պայմաններում ամառային արձակուրդի մասին բարձրաստիճան պաշտոնյաների դիմումները: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր հանդես գալով կառավարության նիստում` Տիգրան Սարգսյանն ասել է, որ ամռանը բոլոր նախարարներն ու նրանց տեղակալները «պետք է լարված աշխատեն»: Վարչապետն ասել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները կարճաժամկետ հանգստի հնարավորություն կունենան Հայաստանի տարածքում:

«Չի կարելի ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունենում եւ անտարբեր լինել երկրի տնտեսական իրավիճակի նկատմամբ: Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն արձակուրդի մասին մտածել երկրի համար ծանր ժամանակաշրջանում»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետն հանձնարարել է եռօրյա ժամկետում ներկայացնել հարկահավաքման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ: Նրա խոսքերով, հարկահավաքման հետ կապված «հսկայական բացթողումներ» կան առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի եւ կապի ոլորտներում:

 

Դիտում՝ 13053

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW