ՎԶԵԲ-ը կավելացնի օժանդակությունը ՀՀ բանկերին
10.06.2009 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. 2009-2010թթ.-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում ավելի քան 30 նախագծերի իրագործման ուղղությամբ կներդնի € 180 մլն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այդ մասին ասվում է Հայաստանին վերաբերող ՎԶԵԲ-ի նորացված ռազմավարության մեջ, որի շրջանակներում բանկը մտադիր է ուշադրությունը սեւեռել այն ոլորտների վրա, որոնք ունակ են մեղմել տնտեսական անկման ազդեցությունը Հայաստանի վրա:
ՎԶԵԲ-ը նշում է, որ ճգնաժամի դեմ պայքարում Հայաստանի հիմնական հույսը փոքր եւ միջին բիզնեսի հետագա զարգացումն է: ՎԶԵԲ-ը նախատեսում է ֆինանսավորել մասնավոր միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունները տեղական գործընկեր բանկերի միջոցով:
ՎԶԵԲ-ը ավելացնելու է օժանդակությունը հայաստանյան բանկերին` վարկերի տրամադրման, առաջատար բանկերում մասնաբաժինների ձեռք բերման եւ բանկային հատվածի կոնսոլիդացումը խրախուսելու եղանակով:
ՎԶԵԲ-ն ընդգծում է Հայաստանում գործարար կլիմայի բարելավման գործընթացի ինտենսիֆիկացման անհրաժեշտությունը` մատնանշելով, մասնավորապես, տնտեսության դիվերսիֆիկացման, արտահանման համար նախատեսված արտադրանքի մրցունակության բարձրացման, մենաշնորհների սահմանափակման, կոռուպցիայի դեմ պայքարի, ֆինանսական հատվածի ուժեղացման եւ հասարակական ենթակառույցների առեւտրականացմանը նպաստելու անհրաժեշտությունը:
Վերջին 4 տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը Հայաստանում 43 նախագծերում ներդրել է € 125 մլն:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: