Երեւանում ընթանում է “Պետական ներքին ֆինանսական հսկողություն” սեմինարը

09.06.2009 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարարության եւ Եվրոպական հանձնաժողովի Բյուջետային դեպարտամենտի նախաձեռնությամբ այսօր Երեւանում ընթանում է “Պետական ներքին ֆինանսական հսկողություն” /ՊՆՖՀ/ սեմինարը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, Եվրոպական հանձնաժողովի փորձագետները սեմինարի ընթացքում ներկայացրել են ԵՄ անդամ երկրների ՊՆՖՀ փորձը եւ առաջարկներ ՀՀ ՊՆՖՀ համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի մեթոդոլոգիայի վարչության պետ Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ ՊՆՖՀ ներդրումը նախատեսված է ՀՀ կառավարության ծրագրով, եւ մինչեւ այս տարեվերջ կառավարության քննարկմանն է ներկայացվելու ՊՆՖՀ ներդրման ռազմավարության նախագիծը: “Համատեղ քննարկումների արդյունքում մենք կփորձենք որոշել Հայաստանում այս ծրագրի ներդրման գործընթացում առաջնահերթ քայլերը”,- ասել է Կարեն Բրուտյանը:

Նրա խոսքերով, ներկայումս Հայասանում գործող ներքին ֆինանսական հսկողության համակարգերը բավականին արդյունավետ են, սակայն փոփոխման կարիք ունեն պետական ֆինանսների կառավարման այնպիսի գործիքների անցում կատարելու պատճառով, ինչպիսիք են ծրագրային բյուջետավորումը եւ հաշվապահական հաշվառման կուտակային չափանիշները:

ՊՆՖՀ-ն ինտեգրված եւ գործառնական մոդել է, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից` պետական հատվածում միջազգային չափանիշներին համապատասխան ներքին հսկողության համակարգեր ստեղծելու նպատակով:

Դիտում՝ 13243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW