"Հայաստանում բենզինի թանկացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթամթերքի գնի բարձրացմամբ"

05.06.2009 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Հայաստանում բենզինի թանկացումը պայմանավորված է վերջին օրերին համաշխարհային շուկայում կատարվող նույնանման գործընթացով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Տնտեսական մրակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:

«Մենք բացատրության նպատակով դիմել ենք մեր շուկայի առաջատար ներկրողներին եւ զուգահեռաբար ուսումնասիրել ենք եվրոպական շուկայում տիրող իրավիճակը, որտեղ վերջին 10-15 օրերի ընթացքում մեկ գալոնի գինը աճել է $0,8-ով»,- հայտարարել է Շահնազարյանը: Նրա խոսքերով, առաջիկայում իր ղեկավարած հանձնաժողովը հանդես կգա գների բարձրացման տնտեսական հիմնավորվածության վերաբերյալ հայտարարությամբ:

Դիտում՝ 12305

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW