“Ամերիաբանկը” ծրագրում է պարտատոմսեր թողարկել մինչեւ 2009թ. ավարտը

20.04.2009 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” ծրագրում է պարտատոմսեր թողարկել մինչեւ 2009թ. ավարտը, ասել է բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արտակ Հանեսյանն ասել է, որ “ներկայումս պարտատոմսերի թողարկումն իմաստ չունի, քանի որ թույլատրված բացառապես դրամական պարտատաոմսերի պարագայում հավանական թողարկողներին ավելի հարմար է տարեկան 12% տոկոսադրույքը, իսկ ներդրողներին անհրաժեշտ է նվազագույնը 16% եկամուտ”:

Արտակ Հանեսյանը տեղեկացրել է, որ “Ամերիաբանկի” պարտատոմսերի տոկոսադրույքը բարձր է լինելու բանկի դրամային ավանդների տոկոսադրույքից, որը կազմում է 11%: Գլխավոր տնօրենը նշել է նաեւ, որ թողարկումն ունենալու է ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության (USAID) 50 տոկոսանոց երաշխիքը: 

Դիտում՝ 15045

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW