ԿԲ խորհուրդը իջեցրեց տոկոսադրույքը` սահմանելով այն 7.50% մակարդակում
08.04.2009 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երևան /Մեդիամաքս/. ԿԲ խորհուրդը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.50%-ի մակարդակում:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ԿԲ-ի մամլո ծառայությունում, ապրիլի 7-ի նիստում խորհուրդը նշել է, որ 2009 թ. մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է 1.4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա նկատմամբ չի փոփոխվել` կազմելով 1%:
ԿԲ խորհուրդը փաստել է, որ չնայած մարտ ամսվա ընթացքում արձանագրված դրամի արժեզրկմանը, համաշխարհային պահանջարկի կրճատման հետեւանքով ձեւավորված արտաքին գնանկումային միջավայրի պահպանման եւ ներքին պահանջարկի շարունակվող նվազման պայմաններում գնաճը ձեւավորվել է կանխատեսվածից ավելի ցածր մակարդակում:
Խորհրդի անդամները միակարծիք են եղել, որ ձեւավորված ու կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում, գնաճի նպատակի իրագործման եւ տնտեսական ակտիվությանն աջակցելու խնդիրների խելամիտ համադրումը ենթադրում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացում: Այս առումով առավել արդյունավետ է տոկոսադրույքների նվազեցման եւ ծավալային ընդլայնման համակցումը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: