“Յունիբանկում” ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 36 մլրդ դրամը

01.04.2009 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին եռամսյակի վերջի տվյալներով “Յունիբանկի” կողմից ներգրավված ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 36 մլրդ դրամը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 18,3%:

“Յունիբանկի” կողմից ազգային արժույթով ընդունված ավանդների տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 14%, արտարժույթով` մինչեւ 11%:

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների մասով “Յունիբանկին” բաժին է ընկնում շուկայի մոտ 20%-ը:

Դիտում՝ 12535

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW