“3G ծառայությունների գները մատչելի կլինեն լայն շուկայի համար”, - ասել է “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենը

01.04.2009 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Վիվասել-ՄՏՍ”-ի երրորդ սերնդի 3G ցանցը օգտակար ծառայություններ կառաջարկի ինչպես գործարար հատվածին, այնպես էլ երիտասարդությանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին հայտարարել է “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` այսօր պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:

Նա նշել է, որ 3G ծառայությունները, մասնավորապես, ներառելու են տեսազանգեր, կոնտենտի ներբեռնում եւ լայնաշերտ ինտերնետ: Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, 3G ցանցը թույլ կտա բավարարել տարբեր հատվածների պահանջները:

“3G ծառայությունների գները մատչելի կլինեն լայն շուկայի համար”, - ընդգծել է ընկերության ղեկավարը:

 

Դիտում՝ 12176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW