Նեյչո Վելիչկովը թողնում է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենի պաշտոնը

01.04.2009 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Նեյչո Վելիչկովը ապրիլի 2-ից կթողնի «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել է «ԱրմենՏելի» մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը, «Նեյչո Վելիչկովի որոշումը պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով»:

Մինչ նոր գլխավոր տնօրենի նշանակումը ընկերության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել «ԱրմենՏելի» ֆինանսական տնօրեն Կարեն Շահնազարյանը:

Անուշ Բեղլոյանը նշել է, որ Նեյչո Վելիչկովի պաշտոնավարման ընթացքում «գործարկվել է երրորդ սերնդի ցանցը, ներդրվել են համակցված ապրանքատեսակներ, կատարելագործվել են մարքեթինգային գործիքները, օպտիմալացվել են բիզնես գործընթացները»: «Նեյչո Վելիչկովի ղեկավարության ներքո ընկերությունը պահպանեց իր շահույթը բարձր մակարդակում` չնայած բարդ տնտեսական իրադրությանը»,- նշել է Անուշ Բեղլոյանը:

Դիտում՝ 15057

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW