Fitch-ը կարծում է, որ սխալները կարող են խաթարել ՀՀ մակրոտնտեսական կայունությունը
06.03.2009 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Fitch Ratings գործակալություը հայտարարել է, որ ԱՄՀ-ի $ 540 մլն-ի վարկային մեխանիզմը կաջակցի գլոբալ եւ տարածաշրջանային շոկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմադրողականության ավելացմանը` դրանով իսկ նպաստելով երկրի վարկանիշի հեռանկարին:
Ներկայումս Հայաստանի սուվերեն վարկանիշը արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների գծով “BB” է` “Կայուն” հեռանկարով: Երկրի առաստաղային վարկանիշը “BB+” է, իսկ կարճաժամկետ վարկանիշը` “B”:
“ԱՄՀ-ին վարկավորման նախազգուշական ծրագրին դիմելու եւ ավելի ազատ լողացող փոխարժեք սահմանելու ՀՀ որոշումը դրական ազդանշան է, որը վկայում է իշխանությունների` ընթացիկ դժվարությունների կառավարման նկատմամբ մտածված մոտեցման մասին”,- հայտարարել է Fitch վերլուծական խմբի սուվերեն վարկանիշների գծով տնօրեն Էնդրյու Կոհունը:
“Միաժամանակ, հունվարի վերջին պահուստների կրճատումը մատնանշում է շոկի ծավալները, ինչպես նաեւ վկայում է տարվող քաղաքականության շրջանակներում սխալների պարագայում կայունության ոչ մեծ պաշարի մասին, որոնք կարող են խաթարել երկրի մակրոտնտեսական կայունությունը եւ մեծացնել բացասական ճնշումը վարկանիշերի վրա”,- նշել է Fitch-ի ներկայացուցիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: