Idram&IDBank հավելվածի օգտատերերն ունեն Flyone Armenia ավիաընկերության հետ մեկնարկած նոր արշավին մասնակցելու բացառիկ հնարավորություն։ Հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ Flyone Armenia ավիաընկերության պաշտոնական կայքում կատարեք առցանց վճարում Idram&IDBank հավելվածով եւ ստացեք կատարված վճարումների մինչեւ 25% ակնթարթային idcoin։Idcoin ստանալու համար անհրաժեշտ է այցելել Flyone Armenia-ի պաշտոնական կայք եւ ընտրել Ձեր ավիատոմսերը, վճարման եղանակներից ընտրել Idram&IDBank հավելվածը, որպես վճարման աղբյուր նշել հավելվածին կցված Ձեր բանկային հաշիվը, վճարային քարտը, դրամապանակը կամ օգտվել Rocket Line հնարավորությունից` վճարելով հետո՝ 60 ամսում։ Վճարումը հաստատելուց հետո idcoin-ները հաշված վայրկյանների ընթացքում կլինեն Ձեր Idram&IDBank հավելվածում։ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։Արշավի ողջ գործողության ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է կուտակել հանրագումարային առավելագույնը 25,000 idcoin (հարկումից հետո, հարկերը վճարվում են բանկի կողմից):idcoin-ը հավատարմության թվային միավոր է, որը կուտակվում է Ձեր Idram&IDBank հավելվածում եւ Idplus լոյալության հարթակում։ Կուտակված idcoin-ներով կարող եք կատարել Idram&IDBank հավելվածում QR-վճարումներ գործընկեր վաճառակետերում (1 idcoin = 1 ՀՀ դրամ):Հատուկ նվեր է սպասվում է նոր հաճախորդներին. Եթե դեռ IDBank-ի հաճախորդ չեք, բայց արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածով կիրականացնեք սինքրոնացում եւ կդառնաք բանկի հաճախորդ, ապա արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք լրացուցիչ 1000 idcoin նվեր (հարկումից հետո)։Արշավի ամբողջական պայմաններին եւ idcoin-ի սպասարկման կանոններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3276