Fast հիմնադրամի կողմից կազմակերպվող AI ճամբարի ավելի քան 460 մասնակցի համար Իդրամն ու IDBank-ն անցկացրել են ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացների շարք։ Տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության այս թռիչքաձեւ զարգացման ժամանակաշրջանում պատանիների համար թվային տիրույթում պաշտպանված լինելն էլ ավելի է կարեւորվում։ Իդրամի եւ IDBank-ի ֆինանսական գրագիտության դասընթացն այս անգամ ուներ երկու հիմնական շեշտադրում՝ զեղծարարություններից պաշտպանվելու մեթոդներ, ֆինանսական հիմնական հասկացություններ եւ ստարտափների ստեղծման առանձնահատկություններ։Դասընթացները վարում էին IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը, IDBank-ի ավագ դասընթացավար Գեւորգ Դարախչյանը, ինչպես նաեւ Իդրամի եւ IDBank-ի Առանցքային գործընկերների եւ թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը։IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն ընդգծել է, որ ֆինանսապես գրագետ լինելն այսօր կենսական նշանակության հմտություն է․ «Ուրախ ենք գտնվել այստեղ՝ FAST հիմնադրամի կողմից կազմակերպված ամառային ճամբարում։ Երեխաների հետ շփումը ցույց տվեց, թե որքան մեծ է նրանց հետաքրքրությունը ֆինանսական գրագիտության մեր դասընթացի նկատմամբ։ Նրանք շատ ակտիվ մասնակցում էին եւ հարցեր ուղղում։ Լիահույս ենք, որ կարեւոր գիտելիքներ կարողացանք փոխանցել երեխաներին, որոնց հիման վրա նրանք ապագայում կկայացնեն կայուն եւ հավասարակշռված ֆինանսական որոշումներ»։«Մասնակիցների ոգեւորությունը չնկատելն անհնար էր։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն գործիքակազմը, որը նրանք կարող են կիրառել ապագայում՝ կերտելու իրենց ուղին բիզնեսի ոլորտում։ Նաեւ անդրադարձանք ստարտափների ստեղծման ու զարգացման փուլերին։ Ուրախ կլինեմ, եթե նրանցից շատերն ընտրեն հենց ձեռնարկատիրական ուղղությունը»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի Առանցքային գործընկերների եւ թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը:«Բարձր ենք գնահատում Իդրամի եւ IDBank-ի հետ այս համագործակցությունը, որի շնորհիվ երեխաները հնարավորություն ունեցան զարգացնել բիզնես մտածողություն եւ ձեռք բերել վաճառքի հմտություններ ֆինանսական ոլորտում։ Վստահ ենք, որ դասընթացն իր խորը ազդեցությունն ունեցավ մասնակիցների շրջանում՝ նպաստելով ապագայում նրանց բիզնես գաղափարների իրականացմանը»,- նշել է FAST հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը:Idram&IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1463