Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում որոշվել է, որ Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։ ՀԾԿՀ-ից հայտնել են, որ գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական եւ բացասական բոլոր գործոնների արդյունքում վերանայվել է բնական գազի փոխադրման, բաշխման եւ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների սակագները, որոնք չեն անդրադառնա բնակիչների վճարների վրա։ Tweet Դիտում՝ 905