«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում վերաբրենդավորման մասին՝ ներկայացնելով նոր ռազմավարական տեսլական, ինքնություն եւ լոգոտիպ։ Վերաբրենդավորմամբ ընկերությունն ավելի հստակ արտահայտում է մոտեցումը, որով արդեն երկար տարիներ գործում է Ռենշին ընկերությունը՝ բարձրակարգ նախագծերի իրականացմանը զուգահեռ իր ներդրումներն ուղղելով նաեւ կրթության եւ ժամանակակից ապրելակերպի զարգացմանը նպաստող նախաձեռնություններին։Ընկերությունից հայտնել են, որ նոր վիզուալ ինքնությունը հիմնված է «Ռե» նախածանցի գաղափարի վրա. վերաիմաստավորել, վերափոխել, վերասահմանել, վերանորոգել։ Լոգոտիպը, որը ժամանակակից մոտեցումներին համապատասխան է, «տառատեսակային է», «RE» տառերը ներկայացված են ավելի բարձր, ակտիվ են՝ ի տարբերություն մյուս տառերի։ Կարմիր ապաթարց նշանն ուղղված է դեպի առաջ՝ արտահայտելով ընկերության դինամիկան՝ դեպի ամենաբարձր ստանդարտներ։ Բրենդի դինամիկ ենթագիրը՝ «Renshin urban investments», «Renshin culture investments», «Renshin education investments» եւ այլն, արտացոլում է ընկերության ներկայությունը տարբեր ոլորտներում՝ պահպանելով ամբողջական ու ճանաչելի ինքնությունը։«Այս փուլում մենք ավելի հստակ ենք ներկայացնում «Ռենշինի» լայն, ընդարձակ տեսլականը՝ քաղաքային զարգացումը դիտարկելով ոչ միայն կառուցապատման, այլեւ կրթության, մշակույթի եւ ապրելակերպի զարգացման համատեքստում։ Մեզ համար «Ռենշինը» այն հենման կետն է, որի շուրջ ձեւավորվում են երկարաժամկետ արժեք ստեղծող նախագծեր եւ քաղաքի ապագա զարգացմանը նոր որակ հաղորդող միջավայրեր»,- ասել է «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը: «Այս տեսլականն արտացոլված է ընկերության բոլոր նախագծերում։ Երեւանում առաջին երկնաքերների Skyline նախագծով «Ռենշինը» վերասահմանել է բարձրահարկության, Artlife Kempinski Residences-ով՝ բարձրաշխարհիկ ապրելակերպի, Բուզանդ 91-ով՝ քաղաքային կյանքի որակի մասին պատկերացումները, Թումանյան 8 հասցեում կառուցվող նոր բնակելի համալիրով՝ քաղաքի կենտրոնում ժամանակակից բնակելի միջավայրի ակնկալիքները, իսկ Սասնա Ծռեր I եւ II նախագծերով վերափոխել է Դավթաշենի բնապատկերը՝ նպաստելով տեղի անշարժ գույքի արժեւորմանը։ «Ռենշինի» նախագծերը վաղուց արդեն ընդլայնում են կառուցապատման սահմանները։ Ընկերության ռազմավարությունն ընդգրկում է ինչպես քաղաքաշինական, այնպես էլ կրթական ու մշակութային ոլորտները, ինչի վառ օրինակն է «Հայ Վիրտուոզներ» ծրագրի «Վիրտուոզների բանաձեւը» նախագիծը, որին ընկերությունը աջակցել է 100 մլն դրամով։Այս մոտեցմամբ «Ռենշինը» հանդես է գալիս ոչ միայն որպես կառուցապատող, այլեւ որպես ներդրումային հիմք՝ իր փորձը եւ ներդրումային միջոցներն ուղղելով այն նախագծերին, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում ապագայի համար։ Վերաբրենդավորումը եւս մեկ անգամ ընդգծում է ընկերության ներդրումային էությունը՝ «Ռենշինը» ներկայացնելով որպես միավորող էկոհամակարգ, որի ներքո տարբեր ոլորտներում ձեւավորվում են նոր նշաձող սահմանող նախաձեռնություններ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1286