Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ

16.06.2026 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody’s #ԶՊՄԿ

Moody’s Ratings վարկանշային գործակալությունն ավարտել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) վարկանիշների հերթական պարբերական գնահատումը՝ վերահաստատելով ընկերության B2 Corporate Family Rating վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ։


Ընկերությունից հայտնել են, որ գնահատման ընթացքում Moody’s-ը նշել է «ԶՊՄԿ-ի կարեւոր նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, ընկերության մրցունակ ծախսային դիրքը, կայուն ֆինանսական ցուցանիշները եւ ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը»։

«Վարկանիշի եւ կայուն կանխատեսման վերահաստատումը հանդիսանում է ընկերության ֆինանսական պրոֆիլի կայունության, գործառնական արդյունավետության եւ երկարաժամկետ ներդրումային ծրագրերն իրականացնելու կարողության անկախ հաստատում։

ԶՊՄԿ-ն շարունակելու է իր ռազմավարական նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված գործառնական արդյունավետության բարձրացմանը, մրցակցային դիրքերի ամրապնդմանը եւ բոլոր շահակիցների համար երկարաժամկետ ու կայուն արժեքի ստեղծմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2052

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW